Երբ կլինի դիմադրության նոր ալիք


Ներքաղաքական

Նախ կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ապա` Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, նրանց հետ միասին ձերբակալված են տասնյակ անձինք, այդ թվում` ՀՅԴական: «Իրավունք»-ը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ ՔՐԻՍՏԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՑ հետաքրքրվել է, թե ինչ արձագանք է ստանում այս իրավիճակը ՀՅԴում եւ ընդհանրապես ընդդիմադիր շրջանակներում։ Ի՞նչ կոչ ունեն հասարակությանը:

Ես խորապես վստահ եմ, որ որքան էլ այս շրջանը լինի ծանր եւ լարված, որքան էլ ձերբակալությունների ալիքը շատանա, այդ ամենը անպայման իր մեջ կբերի հակազդեցության եւ դիմադրության նոր ալիք: Երբ իշխանությունները փորձում են ճնշել ժողովրդի ձայնը, դա առաջացնում է մարդկանց մոտ մեկ ընդհանուր նպատակ՝ պահպանել իրենց իրավունքներն ու արժանապատվությունը: Հակազդեցությունը, որը ծնվում է նման ճնշումների արդյունքում, երբեմն դառնում է ուժեղ, համախմբող ու վճռական շարժում, եւ ես հավատում եմ, որ մենք վաղ թե ուշ այդ հակազդեցության՝ որպես դիմադրության եւ արդարության խորհրդանիշի արտահայտությունը կտեսնենք: Սա նաեւ, կարծում եմ, որ վերջնականապես կշրջի իրավիճակը դեպի բարելավում եւ փոփոխություն:

Ի՞նչ քայլեր են նախատեսվում ընդդիմության կողմից՝ ի պատասխան այս ամենի:

Հետագայի համար, կարծում եմ, կհայտարարվեն, թե ինչ քայլեր ենք անելու:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Leave a Comment