Չիմաևը պարտության մատնեց Դյու Պլեսիին՝ դառնալով UFC-ի նոր չեմպիոն. UFC 319

Օգոստոսի 16-ի լույս 17-ի գիշերը Չիկագոյի (ԱՄՆ) United Center-ում անցկացվեց UFC 319 մրցաշարը։

Ինչպես տեղեկացնում է armsport.am-ը, մրցաշարի գլխավոր մենամարտում օկտագոն մտան ԱՄԷ-ն ներկայացնող անպարտելի Խամզաթ Չիմաևը և միջին քաշային կարգի գործող չեմպիոն, հարավաֆրիկացի Դրիկուս Դյու Պլեսին։

Մենամարտը տևեց հինգ ռաունդը, և մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց Չիմաևը՝ 50–44, 50–44, 50–44 հաշվով՝ նվաճելով UFC-ի միջին քաշային կարգի չեմպիոնական գոտին։

Այս հաղթանակից հետո Չիմաևը MMA-ում ունի 15 հաղթանակ և ոչ մի պարտություն։ Դյու Պլեսիսի համար սա նրա կարիերայի երրորդ պարտությունն է և առաջինը՝ UFC-ում, իսկ ընդհանուր հաշվարկով նա ունի 23 հաղթանակ։

Leave a Comment