Ռոդրիգոն կողմնորոշվել է, թե որ ակումբում է ցանկանում խաղալ Ռեալից հեռանալու դեպքում

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն որոշել է, թե որ ակումբում է ցանկանում շարունակել կարիերան։ Այս մասին հայտնում է ESPN-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ եթե Ռոդրիգոն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ լքի «արքայական» ակումբը, ապա կցանկանար կարիերան շարունակել «Լիվերպուլի» կազմում։

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է բրազիլացուն մինչև 2030 թվականը նախատեսված պայմանագիր առաջարկել։

Նախորդ մրցաշրջանում 24-ամյա խաղացողը «սերուցքայինների» կազմում մասնակցել է 54 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ի տվյալներով՝ Ռոդրիգոյի տրանսֆերային արժեքը կազմում է 90 միլիոն եվրո։

Leave a Comment