Ռեալը ճնշում է զգում Յամալի նման խաղացող գտնելու համար․ Լևանդովսկի — Armsport.am

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարծում է, որ Մադրիդի «Ռեալը» չպետք է փորձի գտնել «բլաուգրանայի» հարձակվող Լամին Յամալի մակարդակին համապատասխանող ֆուտբոլիստ։

«Իհարկե, նրանք՝ «Ռեալը», ճնշում են զգում՝ փորձելով գտնել Յամալի նման մեկին։ Սակայն ես կարծում եմ, որ դա անհնար է։ Ավելի լավ է գնալ սեփական ճանապարհով։

Իհարկե, երկրպագուները ճնշում են գործադրում՝ ասելով. «Դուք պետք է գտնեք մեր Լամին Յամալին»։ Բայց դա անհնար է, քանի որ նման խաղացող ծնվում է ոչ յուրաքանչյուր քաղաքում և ոչ ամեն տարի։ Դա տեղի է ունենում տասը տարին մեկ։ Դա նման է Մեսսիի և Ռոնալդուի դեպքին. դուք չեք կարող գտնել նրանց նման մեկին, քանի որ նրանք եզակի են», — ասել է Լևանդովսկին ESPN-ին տված հարցազրույցում։

Անցած մրցաշրջանում Յամալը մասնակցել է բոլոր մրցաշարերում ընդհանուր 55 խաղի՝ խփելով 18 գոլ և կատարելով 25 գոլային փոխանցում։ 18-ամյա ֆուտբոլիստը ներառվել է 2025 թվականի «Ոսկե գնդակ» մրցանակի հավակնորդների ցանկում։

Leave a Comment