Մելանյա Թրшմփը նամակ է ուղարկել Պпւտինին Ուկրաինայում երեխաների վիճակի մասին

Դիտում ՝ 225 484

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անձնական նամակ է ուղղել, որում բարձրաձայնել է Ուկրաինայում և Ռուսաստանում երեխաների դժվարին վիճակի մասին հակամարտության արդյունքում։

Այդ մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով Սպիտակ տան երկու պաշտոնյաների։

Նշվում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը նամակը Պուտինին է հանձնել Ալյասկայում կայացած գագաթնաժողովի ժամանակ։

Մելանյա Թրամփը Ալյասկա չէր այցելել։ Պաշտոնյաները չեն բացահայտել նամակի բովանդակությունը բայց նշել են, որ դրանում նշվում է նաև Ուկրաինայում պատերազմի հետևանքով երեխաների առևանգման խնդրի մասին։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment