Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբող շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 6-12-ը։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾️ Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ,

◾️ Արաբկիրում՝ օգոստոսի 7-10-ը,

◾️ Նոր Նորքում՝ օգոստոսի 8-10-ը,

◾️ Շենգավիթում՝ օգոստոսի 8-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾️ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,

◾️ Նոր Նորքում՝ օգոստոսի 6-8-ը և 10-12-ը,

◾️ Շենգավիթում և Արաբկիրում՝ չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Leave a Comment