ԱՄՆ գաղտնի ծառայությունը և Վլադիմիր Պուտինի անվտանգությունը համատեղ անվտանգության աննախադեպմիջոցառումներ են անցկացնում Անքորիջում, որտեղ կհանդիպեն ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդները: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:
«Անքորիջում ընթանում է աննախադեպ օպերաիա. ԱՄՆ գաղտնի ծառայությունը և Պուտինի ռուսական անվտանգությունը համակարգում են գործողությունները «մարդը մարդու դիմաց, զենքը զենքի դիմաց» սկզբունքով՝ համակարգելով բանակցային սենյակի դռների մոտ գտնվող գործակալների թվից մինչև սպասասրահների չափսերը»,- գրում է հրատարակությունը:
Գագաթնաժողովը տեղի կունենա Էլմենդորֆ-Ռիչարդսոնի ռազմաբազայում, որը ապահովում է մուտքի լիակատար վերահսկողություն և անհապաղ ռազմական պաշտպանություն: Քաղաք արդեն ժամանել են հարյուրավոր գործակալներ, իսկ ավտոշարասյուների համար նախատեսված ամենագնացներ են բերվել ինքնաթիռով:
Պուտին-Թրամփ գագաթաժողովի մեկնարկը նախատեսված է տեղական ժամանակով 11:00 (Մոսկվայի ժամանակով` 22:00): Ենթադրաբար այն կտեւի առնվազն 6-7 ժամ, որից հետո նախատեսված է երկու առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը: