ԵԱՏՄ երկրները մտադիր են բժշկական արտադրանքի միասնական շուկա զարգացնել


Հասարակություն

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունները նախատեսում են զարգացնել բժշկական սարքերի միասնական շուկան: Այդ մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵԱՄԽ) նիստում հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Բակիտժան Սագինտաևը:

Նիստի ընթացքում կքննարկվի «բժշկական սարքերի միասնական շուկայի զարգացման» հարցը: Սագինտաևը նշել է նաև, որ քննարկվելու են ապրանքների մաքսային հայտարարագրման պրակտիկայի մոնիթորինգը, տրանսպորտային և միջսահմանային շուկաներում մրցակցության վիճակը, բեռնափոխադրումներում և երկաթուղային փոխադրումներում թվայնացումը, ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորումը, ներմուծման մաքսատուրքերի հաշվառումն ու բաշխումը, ինչպես նաև աշխատանքի միասնական շուկայում տիրող իրավիճակը և կլիմայական օրակարգի հարցերով համագործակցությունը:

Սագինտաևի խոսքով՝ ԵԱՄԽ նիստի ընդլայնված մասի բոլոր հարցերը նախապես պատրաստվել են սահմանված կարգով և հաստատվել են կոլեգիայի և խորհրդի նիստերում:

Չոլպոն-Ատայում կայանալիք նիստին ԵԱՏՄ անդամ պետությունների ներկայացուցիչներից բացի, մասնակցում են նաև Իրանի, Կուբայի և Ուզբեկստանի պատվիրակությունները:

Leave a Comment