Ես հրաշալի զրույց ունեցա Բելառուսի Լուկաշենկոյի հետ․ Դոնալդ Թրամփ

Ալյասկայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թամփի հանդիպումից առաջ հեռախոսազրույց են ունեցել Բելառուսի և ԱՄՆ նախագահները։

«Ես հրաշալի զրույց ունեցա Բելառուսի հարգարժան նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ»,- Truth Social սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահ Թրամփը։

«Զանգի նպատակն էր շնորհակալություն հայտնել նրան 16 բանտարկյալների ազատ արձակման համար։ Մենք նաև քննարկում ենք ևս 1300 բանտարկյալների ազատ արձակումը։ Մեր զրույցը շատ արդյունավետ էր։ Մենք քննարկել ենք բազմաթիվ թեմաներ, ներառյալ՝ նախագահ Պուտինի այցը Ալյասկա։ Ես անհամբեր սպասում եմ նախագահ Լուկաշենկոյի հետ հանդիպմանը ապագայում»,- նշել է Թրամփը։

Իր հերթին բելառուսական կողմը հաղորդում է, որ նախագահները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր, տարածաշրջանային թեմաներ և իրավիճակը աշխարհի թեժ կետերում, ներառյալ՝ Ուկրաինայում։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները։ «Լուկաշենկոն Դոնալդ Թրամփին և նրա ընտանիքին հրավիրել է Մինսկ, և այդ հրավերն ընդունվել է», — ասված է հաղորդագրության մեջ։

 

Leave a Comment