
Դիտում ՝ 25 484
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող են քննարկել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի»՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքների միջև տրանսպորտային երթուղու վերահսկողության հարցը Ալյասկայում կայանալիք հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին, գրում է «ՏԱՍՍ»-ը։
«Զանգեզուրի միջանցքի վերահսկողության հարցը նույնպես կքննարկվի Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահների երկկողմ հանդիպման ժամանակ», — ասել է գործակալության աղբյուրը։
Հիշեցնենք՝ Վաշինգտոնում Հայաստանի, Ադբրեբաջնի և ԱՄՆ-ի ղեկավարները ստորագրել են համատեղ հռչակագիր, որի դրույթներից մեկի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում կիրագործվի«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) նախագիծը, որն Ադրբեջանը Սյունիքի մարզով կկապի Նախիջևանին: