Արհեստական բանականությունը գերբակտերիաներ ոչնչացնող երկու հակաբիոտիկ է մշակել

Արհեստական բանականությունը մշակել է երկու նոր հակաբիոտիկ, որոնք հնարավոր է կարողանան ոչնչացնել դեղերի նկատմամբ կայունություն ձեռք բերած սուսանակի՝ գոնորեայի հարուցիչների և մեթիցիլինռեզիստենտ ոսկեգույն ստաֆիլակոկի շտամները։

Արհեստական բանականության համակարգը նոր պատրաստուկները «կառուցել» է առանձին ատոմներից, իսկ լաբորատոր հետազոտությունները, ինչպես նաև փորձերը կենդանիների վրա, ցույց են տվել գերբակտերիաների դեմ դրանց արդյունավետությունը, հայտնում է BBC-ին։

Մարդկանց վրա դեռեւս փորձարկումներ չեն արվել, առջևում դեռ տարիների կլինիկական փորձարկումներ են, սակայն հետազոտության հեղինակները կարծում են, որ ԱԲ-ն կարող է հակաբիոտիկների «երկրորդ ոսկեդարի» սկիզբը դնել։

Leave a Comment