Թրամփը կզանգահարի Զելենսկիին և ԵՄ առաջնորդներին, եթե Ալյասկայի հանդիպումը հաջող անցնի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հեռախոսազրույց կունենա Վլադիմիր Զելենսկիի և Եվրամիության առաջնորդների հետ, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ Ալյասկայի գագաթնաժողովը հաջող անցնի, հայտնել է Reuters-ը՝ հղում անելով Fox News Radio-ին, որը զրուցել է ամերիկացի առաջնորդի հետ:

«Եթե ամեն ինչ լավ անցնի, հետո ես կզանգահարեմ Զելենսկիին և եվրոպացի առաջնորդներին», — ասել է Թրամփը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հանդիպումից հետո Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահները համատեղ մամուլի ասուլիս կտան:

Leave a Comment