Գերմանական երկու երկրամասեր` Բավարիան եւ Թյուրինգիան, վիճում են, թե որտեղ է հայտնաբերվել Բրատվուրստ նրբերշիկը։ Խոզի մսից այս ուտեստը կամ տապակում են, կամ պատրաստում գրիլի վրա։
Մինչեւ այսօր նրբերշիկի ամենահին «բնակավայրը» համարվում էր Wurstkuchl փոքրիկ պանդոկը։
Փաստաթղթերը վկայում են, որ դեռ 1378 թվականին այստեղ խոհարարը պատրաստում էր այն։
Սակայն այժմ հայտնաբերվել է 1269 թվականի մի փաստաթուղթ, որը վկայում է, որ Բավարիայի հարեւան Թյուրինգիայի երկրամասի մայրաքաղաքում` Էրֆուրտում, դեռ 100 տարի առաջ վարձակալվել է կրպակ, որտեղ նրբերշիկ են տապակել, հայտնում է BBC-ին։
Այսօր փնտրում են այն տեղը, որտեղ 800 տարի առաջ այդ կրպակն է եղել։
Մինչ այս` 1404 թվականի փաստաթուղթը վկայում էր, որ Թյուրինգիայի Արնշտադտ քաղաքում նրբերշիկ պատրաստելու համար 1 գրոշով թաղանթ կամ աղիք են գնել։