Դոնարուման պայմանագիր է համաձայնեցնում անգլիական ակումբի հետ

ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը «Մանչեսթեր Սիթիի» հետ:

Իտալացին կստանա տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձ ու անգլիական ակումբի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր: Գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հիացած է Դոնարումայի որակներով ու նրան համարում է աշխարհի լավագույն դարպասապահներից մեկը:

«Մանչեսթեր Սիթին» շարունակում է բանակցել ՊՍԺ-ի հետ իտալացու տրանսֆերի վերաբերյալ, բայց կողմերը դեռ հեռու են համաձայնության հասնելուց: Փարիզյան ակումբը 26-ամյա դարպասապահի համար պահանջում է 50 միլիոն եվրո, մինչդեռ «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը կարծում է, որ դա չափազանց մեծ գումար է մի ֆուտբոլիստի համար, որը հաջորդ տարի դառնալու է ազատ գործակալ:

Հիշեցնենք, որ Դոնարուման հեռացվել էր ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթային հանդիպման հայտացուցակից: Հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հաղորդել էր, որ իտալացին կհեռանա փարիզյան թիմից:

Leave a Comment