🎥 ԿԼ. Արարատ-Արմենիան ցավալի պարտություն կրեց և դուրս մնաց հետագա պայքարից

«Արարատ-Արմենիան» ավարտեց իր ելույթները ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում՝ երկու խաղերի ընդհանուր հաշվով զիջելով Պրահայի «Սպարտային»:

Որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպումը կայացավ Ավանի ակադեմիայի մարզադաշտում և ավարտվեց հյուրերի՝ «Սպարտայի» 2:1 հաշվով հաղթանակով: 23-րդ րոպեին «Սպարտան» բացեց խաղի հաշիվը, սակայն 31-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» կոլումբացի կիսապաշտպան Ժուան Բալանտան 11-մետրանոցից հավասարեցրեց հաշիվը:

Նշենք, որ Բալանտան գոլի հեղինակ էր դարձել նաև Պրահայում կայացած առաջին խաղում:
Հանդիպման 87-րդ րոպեին «Արարատ-Արմենիան» մնաց 10 խաղացողով, երբ կարմիր քարտ ստացավ պորտուգալացի պաշտպան Ժոաու Կեյրուշը: Ավելացված ժամանակի առաջին րոպեին «Սպարտան» խփեց հաղթական գոլը՝ ձևավորելով վերջնական 2:1 հաշիվը:

Գոլերը` այստեղ

Leave a Comment