Ֆրանկո Մաստանտուոնոն պաշտոնապես ներկայացվեց որպես Ռեալի խաղացող — Armsport.am

Արգենտինացի կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոն պաշտոնապես ներկայացվել է որպես «Ռեալ Մադրիդի» խաղացող։

Ներկայացման միջոցառումը կայացել է այսօր՝ օգոստոսի 14-ին «Սյուդադ Ռեալ Մադրիդ» մարզաբազայում։ 18-ամյա արգենտինացին թիմում հանդես կգա 30 համարի մարզաշապիկով։

Ավելի վաղ Մաստանտուոնոն պայմանագիր էր ստորագրել մադրիդյան ակումբի հետ՝ մինչև 2031 թվականի հունիսի 30-ը։ Նրա տրանսֆերը «Ռիվեր Փլեյթից» կազմել է 45 միլիոն եվրո։

«Ռիվեր Փլեյթի» կազմում կիսապաշտպանն անցկացրել է 62 հանդիպում, խփել է 10 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։

Leave a Comment