Մեզ բախտը ժպտաց, ՊՍԺ-ն արժանի չէր ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը նվաճելուն. Հակիմի — Armsport.am

ՊՍԺ-ի մարոկկացի եզրային պաշտպան Աշրաֆ Հակիմին անսպասելի հայտարարություն է արել Լոնդոնի «Տոտենհեմի» նկատմամբ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում տարած հաղթանակից հետո (2:2, 4:3)։

«Մենք արժանի չէինք Սուպերգավաթը նվաճելուն։ Այս խաղում կարելի էր տեսնել մեր և մրցակցի խաղի միջև եղած տարբերությունը։ Մենք շատ սխալներ թույլ տվեցինք 80 րոպեի ընթացքում։

Վերջում պարզապես մեզ բախտ ժպտաց, որ կարողացանք երկու անգամ գոլ խփել և ամեն ինչ հասցրինք 11 մետրանոց հարվածաշարի։ Բայց սա ֆուտբոլ է։ Մենք ուրախ ենք, որ մեր երկրպագուներին լավ հույզեր պարգևեցինք»,– աֆրիկացի պաշտպանի խոսքերն է մեջբերում Foot Mercato-ն։

Հիշեցնենք, որ հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով, իսկ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին փարիզյան ակումբի ֆուտբոլիստները՝ 4:3։

Leave a Comment