Եվրամիությունն արդեն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթի վրա և ակնկալում է այն ընդունել սեպտեմբերին, Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Արիանա Պոդեստան։
«Մենք արդեն ընդունել ենք պատժամիջոցների տասնութ փաթեթ և աշխատում ենք 19-րդի վրա։ Հուսով եմ՝ կկարողանանք այն ընդունել հաջորդ ամիս», – ասել է նա։
Եվրահանձնաժողովի խոսնակի խոսքով ՝ Բրյուսելը մտադիր է պահպանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները «երկարաժամկետ հեռանկարում»։