ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց փոփոխություններ կատարել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի կազմի վերաբերյալ:
Փոփոխության համաձայն՝ «ՀԱԷԿ»-ի խորհուրդը, որը նախկինում բաղկացած էր 6 անդամից, այժմ կունենա 7 անդամ՝ ներառելով մեկական անդամ ՀՀ վարչապետի աշխատակազմից և Ֆինանսների նախարարությունից, ինչպես նաև «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» և «Հաշվարկային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների գլխավոր տնօրենները ի պաշտոնե:
«Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ներում տնօրենների խորհուրդների կազմում 6 անդամ է, որոնցից 3-ն առաջարկվում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի կողմից, իսկ գլխավոր տնօրենները և արտաքին ներկայացուցիչները կներառվեն ի պաշտոնե:
