Կոշտան Ալիևի հետ հեռախոսազրույցում ողջունել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախաստորագրումը

Այսօր՝ օգոստոսի 14-ին,
ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտան զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

Ինչպես
հաղորդում է APA-ն, Անտոնիու Կոշտան շնորհավորել է Ադրբեջանի նախագահին
Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի վկայությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև հռչակագրի
ստորագրման, խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին
համաձայնագրի նախաստորագրման և տարածաշրջանային տրանսպորտային երթուղու առնչությամբ
ձեռք բերված հաջողությունների կապակցությամբ:

Եվրոպական
Միության Խորհրդի նախագահը ընդգծել է այդ արդյունքների կարևորությունը տարածաշրջանում
երկարատև խաղաղության և կայունության ապահովման տեսանկյունից։ Նա հայտնել է
Եվրոպական Միության պատրաստակամությունը՝ աջակցելու ձեռք բերված
պայմանավորվածությունների իրականացման գործընթացին։

 

 

Leave a Comment