ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը սպառնում է 1 մլրդ դոլար դատական հայց ներկայացնել Հանթեր Բայդենի դեմ, քանի որ վերջինս պնդում է, որ Թրամփին եւ Մելանյային ծանոթացրել է անչափահասների սեռական շահագործման մեջ մեղադրվող եւ բանտում ինքնասպան եղած ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնը, հայտնում է BBC-ին։
Առաջին տիկինը Դոնալդ Թրամփի հետ ամուսնացել է 2005 թվականին։ Նա իր փաստաբանների միջոցով հայտնել է, որ այս պնդումը «սուտ, վիրավորական, զրպարտիչ և հրահրող» է։
Բայդենը՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի որդին, այս հայտարարություններն արել էր այս ամսվա սկզբին տված հարցազրույցում, որտեղ խստորեն քննադատել էր նախագահ Թրամփի կապերը Էփշտեյնի հետ։
Ժամանակին Թրամփն ու Էփշտեյնը ընկերներ են եղել։ Գործող նախագահը պնդում է, որ հարաբերությունները դադարել են 2000-ականների սկզբին, քանի որ ֆինանսիստը, Ֆլորիդայի գոլֆ ակումբի իր աշխատակիցներին գրավելով, գործի էր տեղավորել իր ակումբում։
Առաջին տիկնոջ փաստաբանները պահանջում են, որ Բայդենը հերքի իր պնդումը եւ ներողություն խնդրի, հակառակ դեպքում «կբախվի 1 մլրդ դոլարի հայցի հետ»։
Նրանք պնդում են, որ Բայդենի խոսքերը առաջին տիկնջը պատճառել են հսկայական ֆինանսական կորուստ եւ վնասել հեղինակությանը։