Եվս 100 հազար դոլար՝ Փաշինյանի կառավարության շրջագայության համար

Կառավարությունը այսօրվա՝ օգոստոսի 14-ի նիստում որոշեց 40 մլն դրամ հատկացնել արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայությանը։

Հիմնավորման մեջ նշված է, որ 2025 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում ՀՀ կառավարական պատվիրակության օտարերկրյա պետություններ այցերի շրջանակում գիշերավարձի, ինչպես նաև պատվիրակության ներկայացուցչական և փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը, որոնք իրականացվում են ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության կողմից, պատշաճ կերպով կազմակերպելու նպատակով հավելյալ ֆինանսական միջոցների նախատեսման անհրաժեշտություն է առաջացել:

The post Եվս 100 հազար դոլար՝ Փաշինյանի կառավարության շրջագայության համար appeared first on Yerevan Today.

Leave a Comment