Անսահմանափակ թռիչքի ունակ «Բուրևեստնիկ» միջուկային հիթիռը կփորձարկվի այս շաբաթ. Reuters


Միջազգային

Reuters-ի տեղեկացմամբ, Ռուսաստանն այս շաբաթ նախատեսում է փորձարկել նորագույն թևավոր հրթիռ՝  միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ: Խոսքը 9M730-ի մասին է, որն առավել հայտնի է «Բուրևեստնիկ» անվամբ:

Դիտորդները ակտիվություն են նկատել Բարենցի ծովի Նովայա Զեմլյա կղզեխմբի Պանկովոյի փորձարկման վայրում, այդ թվում՝ անձնակազմի և սարքավորումների, նավերի և ինքնաթիռների:

Առկա տվյալներով, «Բուրևեստնիկի» բացառիկությունն այն է, որ հրթիռը գործում է միջուկային տուրբոռեակտիվ շարժիչով: Այն է` ունի թռիչքի անսահմանափակ ժամկետ: Այսինքն կարող է իրականացնել ամիսների կառավարվող չընդհատվող թռիչք` մինչեւ կտրվի հարվածի հրամանը:

Տես նաեւ https://t.me/iravunk/56278 

Leave a Comment