Ուկրաինական աղբյուրներում հիմա էլ ոգեւորություն է, թե Պոկրովսկի ուղղությամբ հաջողվել են Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարության հակաճգնաժամային միջոցառումները:
Սակայն ռազմաքաղաքական փորձագետ Յուրի Պոդոլյակի գնահատմամբ, ով, ի դեպ, արդեն երկու շաբաթից ավել ներկայացնում է այն ռեալ իրավիճակը, այդ թվում` ռուսական հաջող հարձակումները, որը հետո նորկայացվեց որպես «մեծ ճեղքում», իրականում պատկերը հետեւյալն է.
«Ինչպես միշտ, հիմար և պարզունակ քայլեր են (իրենց ամենահիմար կատարողների ներգրավմամբ):
Հակաճգնաժամը կայանում է նրանում, որ Ուկրաինայի զինված ուժերը, իբր, հաջող հակագրոհ են իրականացրել (իհարկե, «մսային» ուժերով) և կտրել են Զոլոտոյ Կոլոդեզի տարածքում գտնվող ելուստը:
Ճշմարտությունն այստեղ կիսատ է: Թշնամին իսկապես հակագրոհ է անցկացնում: Բայց առայժմ առանց մեծ արդյունքի եւ շատ մեծ կորուստներով:
Մինչդեռ մեր ստորաբաժանումները տեղում չեն կանգնած, այլ փորձում են զարգացնել իրենց հաջողությունները: Եվ մենք դա անում ենք ավելի լավ, քան թշնամին»:
Տես նաեւ https://t.me/iravunk/56279