
Դիտում ՝ 25 851
Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է ռուս դիվանագետի արտաքսման մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Էստոնիայի ԱԳՆ-ն Տալինում Ռուսաստանի դեսպանատան դիվանագիտական աշխատակցին հայտարարել է «պերսոնա նոն գրատա և պահանջել է, որ նա լքի երկիրը»։
«Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ռուսաստանի Դաշնության գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ նրան հանձնելու Ռուսաստանի դեսպանատան առաջին քարտուղարին «պերսոնա նոն գրատա հայտարարելու դիվանագիտական նոտա։ Դիվանագետը պետք է լքի Էստոնիան», — ասվում է արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Գերատեսչության տվյալներով՝ «դիվանագետը անմիջականորեն ներգրավված է եղել Էստոնիայի սահմանադրական կարգի և իրավական համակարգի խաթարման գործում»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/0c68aa846af2996b6974f82e1c1db820?fbclid=IwY2xjawMJb7JleHRuA2FlbQIxMQABHjTEFGkb_hRkq-XXQefT8djNxjs9BKNptMot7XzvrXE60QM4suxVrNstIPNP_aem_BuvA0IySlAIyDYC-BK3NFA
© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»
Կիսվել սոց․ ցանցերում