«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել Դոնարումային

«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան:

Անգլիական ակումբի դարպասապահ Էդերսոնը մոտ է «Գալաթասարայ» տեղափոխվելուն: Կողմերը համաձայնեցրել են 3 տարվա պայմանագիր, ըստ որի բրազիլացին նոր ակումբում կստանա տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ:

Այնուամենայնիվ, Էդերսոնի տեղափոխությունը դեռևս կայացած փաստ չէ, քանի որ թուրքական ակումբն առաջարկել է 3 միլիոն եվրո, իսկ «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է գործարքից ստանալ 10 միլիոն եվրո:

Դոնարուման մերժել է ՊՍԺ-ի կողմից պայմանագրի երկարաձգման առաջարկը և չի ընդգրկվել «Տոտենհեմի» դեմ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպման հայտացուցակում, քանի որ ցանկանում է փոխել ակումբային գրանցումը:

Անգլիական ակումբը հետևում է իրադարձությունների զարգացմանը և Էդերսոնին բաց թողնելու դեպքում ամեն ինչ կանի՝ Դոնարումայի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար: Իտալացու ծառայություններով հետաքրքրված են նաև «Չելսին» և «Բավարիան»:

Leave a Comment