Այսօր՝ օգոստոսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:20-ի սահմաններում Հերացու փողոցում բախվել են «Lexus» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածեր չկան: Ըստ «Volkswagen»-ի վարորդի հայտարարության՝ վթարից հետո ավտոմեքենան ինքնաբերաբար ետ է ընթացել, կոտրել Բժշկական համալսարանի լաբորատորիայի մասնաշենքի ապակե ցուցափեղկը, մխրճվել ներս ու բռնկվել:
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը: Դեպքի փաստով էլ ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են կազմվում: