Թրամփը հաստատել է, որ Պուտինի հետ հանդիպումից առաջ կխոսի եվրոպական առաջնորդների հետ

ԱՄՆ նախագահը եվրոպացի առաջնորդների եւ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ տեսահամաժողովից առաջ հայտարարել է, որ նրանց հրաշալի մարդիկ են։

«Շուտով կխոսեմ եվրոպացի առաջնորդների հետ։ Նրանք հրաշալի մարդիկ են, որոնք ցանկանում են գործարք կնքել»,- TruthSocial սոցցանցում գրել է Դոնալդ Թրամփը։

Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ այսօր կայանալիք տեսահամաժողովի նպատակն է ԱՄՆ նախագահին ներկայացնել Կիեւի շահերի գնով ձեռք բերվելիք հրադադարի վտանգները։

Leave a Comment