Արոնյանը Սենթ Լուիսի մրցաշարի երկրորդ հորիզոնականում է 6 տուրից հետո

Արոնյանը Սենթ Լուիսի մրցաշարի երկրորդ հորիզոնականում է 6 տուրից հետո

13 օգոստոսի 2025 – 16:47 AMT

PanARMENIAN.Net – ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող «Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz 2025» արագ և կայծակնային շախմատի մրցաշարում ավարտվել է արագ շախմատի ևս երեք տուր: 6 տուրից հետո ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը 2-րդ տեղում է:

4-րդ, 5-րդ ու 6-րդ տուրերում Արոնյանը երկու պարտիա ավարտել է ոչ-ոքի, իսկ մեկում պարտություն է կրել, հայտնում է Արմենպրեսը։

Առաջատարը Ֆաբիանու Կարուանան է:

Այս տարի Սենթ Լուիսի մրցաշարին մասնակցում են Ֆաբիանո Կարուանան, Գուկեշ Դոմարաջուն, Նոդիրբեկ Աբդուսատորովը, Ուեսլի Սոն, Լենիեր Դոմինգես Պերեսը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Լե Քուանգ Լիեմը, Սամուել Շանկլանդը, Գրիգորի Օպարինը:

Leave a Comment