Թրամփն այսօր առցանց հանդիպում կանցկացնի եվրոպացի առաջնորդների և Զելենսկիի հետ

Քաղաքականություն

13.08.2025 | 12:58

Եվրոպայի և Ուկրաինայի առաջնորդներն այսօր առցանց հանդիպում կանցկացնեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նրա գագաթնաժողովից առաջ, որպեսզի բացատրեն հանուն հրադադարի հասնելու Կիևի շահերին դավաճանելու վտանգները, գրում է Reuters-ը։

Օգոստոսի 15-ին Անքորիջի ռազմաբազայում կայանալիք գագաթնաժողովի արդյունքների անկանխատեսելիությունը մեծացրել է եվրոպացիների մտահոգությունները, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդները կարող են որոշումներ կայացնել, որոնք կունենան հեռահար հետևանքներ, և կփորձեն Ուկրաինային հարկադրել կնքել անբարենպաստ համաձայնագիր։

«Հիմա մենք կենտրոնացած ենք այն բանի ուղղությամբ, որ դա տեղի չուննենա,  համագործակցելով ԱՄՆ գործընկերների հետ և պահպանելով համակարգումն ու միասնությունը եվրոպական կողմում։ Մինչև ուրբաթ դեռ երկար ժամանակ կա», – Reuters-ին ասել է Արևելյան Եվրոպայից բարձրաստիճան պաշտոնյան։

Սպասվում է, որ Թրամփի, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Գերմանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Լեհաստանի ու ԵՄ առաջնորդների տեսակոնֆերանսը տեղի կունենա Մոսկվայի ժամանակով 14:00-ին։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նույնպես կմասնակցի Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի կողմից կազմակերպվող համաժողովին։

Ուկրաինան հույս ունի, որ հանդիպումը, գոնե մասամբ, Ալյասկայի գագաթնաժողովին եվրոպական հակակշիռ կդառնա։

Reuters-ի աղբյուրները Եվրոպայի և Ուկրաինայի անվտանգության համար անբարենպաստ գործարքի վտանգ են տեսնում։ Գործակալության զրուցակիցներից մեկը չի բացառում, որ Թրամփը կփորձի համաձայնության հասնել Պուտինի հետ՝ առանց Ուկրաինայի կամ Եվրոպայի ներգրավման։

 

 

Leave a Comment