Թրամփ-Պուտին հանդիպումը տեղի կունենա Ալյասկայի Անքորիջ քաղաքում

Քաղաքականություն

13.08.2025 | 10:55

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների՝ օգոստոսի 15-ին նախանշված բանակցությունները տեղի կունենան Ալյասկայի ամենամեծ քաղաքում՝ Անքորիջում։ Current time-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

«Դոնալդ Թրամփը վճռականորեն է տրամադրված՝ փորձել վերջ դնել այս պատերազմին և դադարեցնել սպանությունները»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Լևիթը։

Անքորիջն Ալյասկայի ամենամեծ քաղաքն է, գտնվում է նահանգի հարավային մասում։ Այստեղ ապրում է ավելի քան 290 հազար մարդ, ինչը կազմում է նահանգի բնակչության շուրջ 40 տոկոսը։

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն նախարարությունը հայտնել էր, որ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել։ Նրանք քննարկել են Պուտինի և Թրամփի միջև Ալյասկայում կայանալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքները։

 

 

Leave a Comment