Երևանում 58–ամյա վարորդի գուլպայում թմրանյութ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Օգոստոսի 9-ին ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները մայրաքաղաքի Աճառյան փողոցում կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի ավտոմեքենա, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
Այնուհետև 58-ամյա վարորդին թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Ավանի բաժին։
Նրա խուզարկությամբ՝ գուլպայի միջից հայտնաբերվել է թղթյա փաթեթ՝ լցված 6 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածով։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։