Սպիտակ տունը հայտարարել է, որ Ալյասկայի գագաթնաժողովը կլինի երկկողմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Ալյասկայում նախատեսված հանդիպումը երկկողմանի կլինի, սակայն Վաշինգտոնը շարունակում է կապեր պահպանել Կիևի և Եվրոպայի դաշնակիցների հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը։

«Տեսեք, (Ալյասկայում) բանակցություններում այս պատերազմի միայն մեկ կողմը կլինի։ Եվ այդ պատճառով նախագահը գնում է այնտեղ՝ կրկին ավելի պարզ և լավ հասկանալու համար, թե ինչպես կարող ենք, հուսանք, վերջ դնել այս պատերազմին», – ասել է նա։

Լևիտը նշել է, որ ԱՄՆ-ն կշարունակի համագործակցել Ուկրաինայի, ինչպես նաև Եվրոպայում իր դաշնակիցների հետ։

Պուտինի և Թրամփի միջև բանակցությունները տեղի կունենան օգոստոսի 15-ին Ալյասկայում։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ երկու պետությունների ղեկավարները կքննարկեն ուկրաինական ճգնաժամի կարգավորումը։

Leave a Comment