Թրամփը շահագրգռված է Պուտինի հետ քննարկել նաև Ուկրաինային չվերաբերող թեմաներ․ Սպիտակ տուն

https://arm.sputniknews.ru/20250812/trampy-shahagrgrvats-e-putini-het-qnnarkel-naev-ukrainajin-chverabervogh-temaner-spitak-tun-92249959.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/12/85907679_0:0:2732:2048_1920x0_80_0_0_336ff6f33a82b4201c3e483ee72b1186.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

դոնալդ թրամփ, վլադիմիր պուտին, ալյասկա, ռուսաստան, ամն

դոնալդ թրամփ, վլադիմիր պուտին, ալյասկա, ռուսաստան, ամն

Բաժանորդագրվել

Սպիտակ տան մամուլի քարտուղարը մեկնաբանել է Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդների առաջիկա հանդիպումը:

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շահագրգռված է Ռուսաստանի նախագահի հետ բանակցություններ վարել Ուկրաինական կարգավորման սահմաններից դուրս հարցերի շուրջ: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լևիտը։

«Ինչ վերաբերում է նախագահի տեսակետներին, կարծում եմ, որ նա շահագրգռված է նման բանակցությունների անցկացման հարցում, սակայն նրա գլխավոր առաջնահերթությունն այս պահին այդ պատերազմը դադարեցնելն է»,-ասել է Լևիտը լրագրողներին։

Նրա խոսքով՝ Թրամփի համար պատիվ է ընդունել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին ամերիկյան հողում:

«Նախագահի համար դա մեծ պատիվ է, և նա անհամբեր սպասում է նախագահ Պուտինին ամերիկյան հողում ընդունելու հնարավորությանը»,-ասել է Լևիտը:

Նա նաև հայտարարել է ապագայում ԱՄՆ նախագահի Ռուսաստան այցի հնարավորության մասին:

«Հնարավոր է, որ հետագայում Ռուսաստան մեկնելու ծրագրեր լինեն»,-ասել է Լևիտը:

Կրեմլը և Սպիտակ տունն ավելի վաղ հայտարարել էին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը կհանդիպեն օգոստոսի 15-ին Ալյասկայում:

Զելենսկին սպառնացել է չճանաչել Ալյասկայի բանակցությունների արդյունքները

Leave a Comment