Opta-ի մասնագետները 2025/26 մրցաշրջանի Իսպանիայի առաջնության մեկնարկից առաջ գործարկել են սուպերհամակարգիչ, որը կանխատեսել է մրցաշարում թիմերի հաղթելու հնարավորությունները։
Կանխատեսման համաձայն՝ առաջնությունը հաղթելու գլխավոր ֆավորիտը գործող չեմպիոն «Բարսելոնան» է, որի հաղթելու հավանականությունը գնահատվում է 46,5%։
Լա լիգայի 2025/26 մրցաշրջանը հաղթելու ֆավորիտների հնգյակը հետևյալն է․
- «Բարսելոնա» — 46,5%
- «Ռեալ Մադրիդ» — 32,1%
- «Ատլետիկո Մադրիդ» — 11,7%
- «Վիլյառեալ» — 3,7%
- «Ատլետիկ Բիլբաո» — 2,9%
Լա լիգայի 2025/26 մրցաշրջանը կմեկնարկի ուրբաթ՝ օգոստոսի 15-ին, «Ժիրոնայի» և «Ռայո Վալեկանոյի» միջև կայանալիք բացման խաղով։