Օգոստոս 12,2025 15:18
Օգոստոսի 12-ին, ժամը 12։08-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու մոտակայքում քաղաքացին ցանկապատի քարերը շարելու ժամանակ ընկել է ձորը և վնասել ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Փրկարարները քաղաքացուն պատգարակով բարձրացրել են ձորից (մոտ 20 մ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
ՆԳՆ փրկարար ծառայություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: