Ծաղիկ արտադրող 47 կազմակերպությունից 21-ը ստացել է ՌԴ արտահանման արտոնագիր. ստուգումները շարունակվում են

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության՝ Ռոսսելխոզնադզորի մասնագետ-տեսուչներն արդեն մեկուկես ամիս համատեղ առցանց տեսահսկողական միջոցառումներ են անցկացնում Հայաստանի ծաղիկ արտադրող ընկերությունների ջերմոցային տնտեսություններում։

Ընդհանուր առմամբ ստուգվել է ծաղիկ արտադրող 47 կազմակերպություն (105,4 հեկտար), որոնցից 21-ը (85,7 հեկտար) ստացել են Ռուսաստանի Դաշնություն ծաղիկ արտահանելու արտոնագիր։

ՀՀ ՍԱՏՄ-ից հայտնում են, որ Ռոսսելխոզնադզորի հետ համատեղ աշխատանքները շարունակվում են, սպասվում են Ռուսաստան ծաղկի արտահանման նոր արտոնագրեր։

Տես նաեւ՝ ՍԱՏՄ մասնագետները ջերմոցներում աուդիտ կանցկացնեն

Leave a Comment