Մադրիդի «Ռեալի» նախկին եզրային հարձակվող Էդեն Ազարը նշել է, թե որ պաշտպանն է իրեն ամենաշատը տպավորել իր կարիերայի ընթացքում։
«Երբ ես խաղում էի Սերխիո Ռամոսի հետ, տպավորված էի նրա անցած ճանապարհով և նրանով, թե որքան շատ բանի էր հասել։ Ինձ համար նա պատմության մեծագույն պաշտպանն է»,- ասել է Ազարը ZackNaniProd փոդքասթի եթերում։
Հիշեցնենք, որ բելգիացին պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2023 թվականի հոկտեմբերի 10-ին։ Ազարն ու Ռամոսը միասին խաղացել են «Ռեալում» 2019-ից 2021 թվականներին։