Բոլոր կամուրջներն այրված են․ Դոնարուման հեռացվել է ՊՍԺ-ի հայտացուցակից — Armsport.am

Իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումմանը չի ընդգրկվել ՊՍԺ-ի հայտացուցակում «Տոտենհեմի» դեմ կայանալիք ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղի համար։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

«ՊՍԺ-ն Դոնարումային դուրս է թողել հայտացուցակից, քանի որ ակումբի և ֆուտբոլիստի միջև բոլոր հարաբերությունները խզված են։ Նոր պայմանագրի վերաբերյալ համաձայնություն չկա և չի լինի։ Ակումբում հավատում են, որ Շևալյեն կդառնա իրենց նոր առաջին համար»,- սոցցանցի իր էջում գրել է Ռոմանոն։

Այսպիսով, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում փարիզյան գրանդի դարպասը ամենայն հավանականությամբ կպաշտպանի թիմի նորեկ Լուկաս Շևալյեն։

ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղը ՊՍԺ-ի և Լոնդոնի «Տոտենհեմի» միջև կկայանա չորեքշաբթի՝ օգոստոսի 13-ին, Երևանի ժամանակով 23:00-ին։

Leave a Comment