Թրամփը հայտնել է, որ Պпւտինի հետ Ալյասկայում կառուցողական հանդիպում է ակնկալում

Դիտում ՝ 26 561

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է կառուցողական բանակցություններ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը  նախատեսված է օգոստոսի 15-ին Ալյասկայում։

Ինչպես հաղորդում է  «Ինտերֆաքս»-ը,  այս մասին  ԱՄՆ նախագահը հայտնել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում:

Թրամփը նշել է, որ հանդիպման ընթացքում պատրաստվում է Պուտինին ասել Ուկրաինայում պատերազմական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին։

«Ես պատրաստվում եմ նրան ասել, որ պետք է ավարտել այս պատերազմը»,-ընդգծել է ԱՄՆ ղեկավարը։

 

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment