Կովկասյան միջանցքը չպետք է օտարերկրացիների հեգեմոնական նպատակների ճանապարհ դառնա։ Այս մասին տեղի ունեցած հեռախոսազրույցում Փաշինյանին ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Սկզբունքային և տրամաբանական մոտեցումները միշտ եղել և մնում են Թեհրանի և Երևանի միջև բարեկամական և ռազմավարական կապերի ամրապնդման ամուր և հիմնական հիմքը, և այդ պատմական և խորը հարաբերությունները խաթարելուն ուղղված ցանկացած փորձ ու գործողություն կտրականապես մերժվելու և անընդունելի է լինելու երկու երկրների կողմից»,- իրանական աղբյուրների փոխանցմամբ՝ նշել է երկրի նախագահը։
Փեզեշքիանը նախազգուշացրել է ամերիկյան կողմի հնարավոր գործողությունների մասին, որոնք կարող են կովկասյան տարածաշրջանում գերիշխող նպատակներ հետապնդել տնտեսական ներդրումների և խաղաղություն ապահովելու քողի տակ։
«Պետք է ապահովել, որ այս ուղին իսկապես լինի խաղաղության և զարգացման ուղի, այլ ոչ թե օտարերկրացիների գերիշխող նպատակներին հասնելու գործիք»,- հավելել է նա։