Թրшմփը պատրաստվում է զпրքեր ուղարկել Վաշինգտոն

Դիտում ՝ 25 465

ԱՄՆ նախագահի վարչակազմը պատրաստվում է Վաշինգտոն ուղարկել Ազգային գվարդիայի մի քանի հարյուր զինծառայողների։ Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով՝ ամերիկացի պաշտոնյայի։

Զորքեր ուղարկելու վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չի կայացվել։ Թրամփը նախորդ օրը սպառնացել էր անօթևաններին տեղափոխել Վաշինգտոնից և հանցագործներին բանտարկել։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը դեռևս վերջնական որոշում չի կայացրել։

«Զորքերի թիվը և նրանց դերը դեռևս որոշվում են»,- հավելել է պաշտոնյան։

Հիշեցնենք՝ Թրամփի վարչակազմը ծրագրում է մինչև մեկ միլիոն միգրանտների արտաքսել:

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment