Եղանակը Հայաստանում և Արցախում օգոստոսի 11-ին – Armenia Today

Օգոստոսի 11-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Կենտրոնից տեղեկացրել են, որ Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևանում ցերեկը սպասվում է 33-35 աստիճան, երեկոյան՝ 29-31 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 26-30 աստիճան տաքություն։

Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 24-19, նախալեռնային շրջաններում՝ 31-33 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 23-28 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 23-28 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 25-28 աստիճան, հովտային շրջաններում՝ 25-31 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 24-28, նախալեռնային շրջաններում՝ 17-20 աստիճան տաքություն։

Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 32-34, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 33-36 աստիճան տաքություն։ Արմավիրում սպասվում է 33-36 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 26-30, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 33-36 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 20-24, նախալեռնային շրջաններում՝ 22-26 աստիճան, հովտային շրջաններում՝ 30-34 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է 25 աստիճան տաքություն։

Leave a Comment