Թուրքիայում երկրաշարժի հետևանքով փլուզված շենքի փլատակներում մարդիկ կան

Թուրքիայի Բալիքեսիր նահանգում երկրաշարժի պատճառով շենքի փլուզումից հետո փլատակներում կարող է լինել առնվազն երկու մարդ, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։

Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.1 մագնիտուդ, իսկ էպիկենտրոնը գտնվել է Բալիքեսիր նահանգում, ավելի վաղ հայտնել էր Աղետների կառավարման վարչությունը:

«Երկրաշարժից հետո երկու մարդ մնում է փլատակներում», – հաստատել է Ներքին գործերի նախարարության ղեկավարը։

 

Leave a Comment