Լուկաս Սելարայանը գոլ է խփել «Բանֆիլդ»-ի դեմ խաղում

Դիտում ՝ 20 138

Արգենտինայի Կլաուսուրայի 4-րդ տուրի շրջանակում «Բելգրանո դե Կորդոբա»-ն սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթանակ է տարել «Բանֆիլդ»-ի նկատմամբ։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, հանդես գալով «Բելգրանո»-ի մեկնարկային կազմում, խաղադաշտում է անցկացրել ամբողջ հանդիպումը։

Ինչպես նշում է Armsport-ը, 48-րդ րոպեին նա խփել է իր թիմի երկրորդ գոլը՝ ցուցադրելով բարձրակարգ խաղ։

Հայաստանի հավաքականի մեկ այլ կիսապաշտպան՝ Թոմաս Ադորյանը, ընդգրկված էր «Բանֆիլդ»-ի մեկնարկային կազմում, սակայն խաղաժամանակ չի ստացել։

Մրցաշարային աղյուսակում «Բելգրանո»-ն 7 միավորով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը, իսկ «Բանֆիլդ»-ը 4 միավորով գտնվում է 12-րդ տեղում։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment