Հռոմի պապը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հռչակագրի ստորագրումը

Իր ավանդական կիրակնօրյա քարոզի ժամանակ Հռոմի պապ Լևոն XIV-ը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հռչակագրի ստորագրումը։

«Շարունակենք աղոթել պատերազմների ավարտի համար։ Շնորհավորում եմ Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության վերաբերյալ համատեղ հռչակագրի ստորագրման կապակցությամբ։ Հուսով եմ, որ սա կնպաստի Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է Պապը։ Նա հիշեցրել է որոշումների համար պատասխանատվության մասին, որոնք պետք է հաշվի առնեն ժողովուրդների շահերը։

Leave a Comment