
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Էնդրիկը փոխել է խաղային համարն ու այժմ 16-ի փոխարեն «արքայական» ակումբում հանդես կգա 9 համարի մարզաշապիկով։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Էնդրիկի նախկին համարն այժմ «սերուցքայինների» կազմում կկրի թիմի իսպանացի հարձակվող Գոնսալո Գարսիան, որը ԱՄՆ-ում կայացած ակումբային ԱԱ-ում խաղում էր 30 համարի մարզաշապիկի ներքո։
Բացի այդ, Գարսիան երկարաձգել է գործող պայմանագրի ժամկետը մադրիդյան գրանդի հետ մինչև 2030 թվականը։
Նշենք, որ 21-ամյա խաղացողը իրեն լավագույնս դրսևորեց վերջերս կայացած աշխարհի ակումբային առաջնությունում՝ 6 խաղում խփելով 4 գոլ։ ՖԻՖԱ-ի վարկածով նա ընդգրկվեց այս մրցաշարի խորհրդանշական հավաքականում։