Ազատություն ռադիոկայանը երեկ՝ օգոստոսի 7-ին, հրապարակել է տեսանյութ, որտեղ պատկերված է Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի խոտածածկը՝ համաշխարհային աստղ Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգից առաջ և հետո։
Մարզադաշտն այս վիճակում է 2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի մեկնարկի՝ Պորտուգալիայի հետ տնային հանդիպումից մեկ ամիս առաջ։
Այս խոտածածկի վրա հավաքականն աշխարհի ամենաուժեղ թիմերից մեկի հետ պետք է ուժերը չափի։
«Հանրապետականը» Երևանի միակ միջազգային ստանդարտին համապատասխան մարզադաշտն է,որտեղ կարող է այդ մակարդակի հանդիպում անցկացվել։