Մեդիափորձագետ Արթուր Պապյանը մոտ մեկ տասնյակ ահազանգեր է ստացել վերջին շրջանում լայն տարածում գտած՝ կիբեռհանցագործության նոր տեսակի զոհ դարձած քաղաքացիներից։
Հանցագործները տարբեր եղանակներով հասնում են նրան, որ քաղաքացին իր iPhone տեսակի հեռախոսում մուտք է գործում մեկ այլ iCloud օգտահաշիվ, ինչից հետո հանցագործներն արգելափակում են հեռախոսն ու ապաարգելափակելու դիմաց մինչեւ մի քանի հարյուր դոլար գումար պահանջում։
Նման հանցագործության զոհ է դարձել նաեւ երեւանցի Լուսինե Ստեփանյանի 14-ամյա որդին։ Ինչպես մյուս հայտնի դեպքերում, հանցագործները նրա հետ նույնպես կապ են հաստատել Telegram հավելվածի միջոցով։
«Տելեգրամյան խաղային խմբերից մեկում երեխաներից մեկը խնդրել է օգնել հեռախոսի բլոկավորումից դուրս գալ։ Տվյալ մարդուն օգնելու համար տղաս կատարել է իրեն փոխանցված քայլերի հերթականությունը, կոդ է ստացել, ապա դուրս է եկել իր iCloud-ից և ծանուցում անմիջապես ծանուցում ստացել, որ հեռախոսը արգելափակված է»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց երեխայի մայրը՝ նշելով, որ գումարը չեն փոխանցել։
Լուսինեն դիմել է մասնագետների, կապ հաստատել Apple ընկերության հետ, սակայն իրեն տեղեկացրել են, որ հեռախոսը ապաարգելափակելու ոչ մի տարբերակ չկա։
Մեծահասակների դեպքում հանցագործները մի քանի սխեմա են օգտագործում։ Իրենց զոհի հետ ռոմանտիկ հարաբերություններ են հաստատում, վստահություն ձեռք բերում եւ տարբեր պատրվակներով խնդրում մուտք գործել իրենց օգտահաշիվ։ Մեկ այլ դեպքեում նրանք քաղաքացիներին ներկայանում են որպես գործատու, հեռավար աշխատանքը սկսելու համար հավաստիացնում, թե պետք է սեփական հեռախոսում բացել ընկերության iCloud օգտահաշիվը։
Մեդիափորձագետ Արթուր Պապյանն ասում է՝ արգելափակումից հետո հետքայլ անելու հնրավորություն չկա։ Նա քաղաքացիներին խորհուրդ է տալիս ոչ մի դեպքում սեփական հեռախոսից մեկ այլ iCloud հաշիվ մուտք չգործել։