Հայաստանը եւ Ադրբեջանն այսօր խաղաղության համաձայնագիր կստորագրեն. Սպիտակ տան փոխխոսնակ Աննա Քելլիին – HayqNews

Հայաստանը եւ Ադրբեջանն այսօր խաղաղության համաձայնագիր կստորագրեն, այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Սպիտակ տան փոխխոսնակ Աննա Քելլիին։

«Սա միայն Հայաստանի մասին չէ։ Սա միայն Ադրբեջանի մասին չէ։ Սա ամբողջ տարածաշրջանի մասին է, և նրանք գիտեն, որ այդ տարածաշրջանն ավելի անվտանգ և բարգավաճ կլինի նախագահ Թրամփի հետ»,- ըստ Reuters-ի, նշել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

Քելլին լրագրողներին նաեւ հայտնել է, որ նախագահ Թրամփը պատրաստվում է մի շարք համագործակցության համաձայնագրեր ստորագրել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ:

Leave a Comment